Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ուրվագծվում է համագործակցության նոր հարթակ

ՀՀ ԱՆ. Ուրվագծվում է համագործակցության նոր հարթակ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ առողջապահության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև մի քանի հուշագրեր և համաձայնագրեր են ստորագրվել, որոնց շրջանակներում որոշակի աշխատանքներ էին տարվում։

Անցած տարեվերջին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ստորագրել նոր Փոխըմբռնման հուշագիր, որը համագործակցության նոր ուղղություններ կներառի: Իրանական կողմը ՀՀ առողջապահության նախարարին 2015թ. դեկտեմբերին հրավիրել է Թեհրան` Հուշագիրը ստորագրելու և երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով:

«Համոզված եմ, որ նոր Հուշագիրը համագորածակցության նոր հարթակ և նոր որակ կապահովի»,-ասաց նախարարը` դեսպանին շնորհակալություն հայտնելով երկու երկրի առողջապահական համակարգերը միմյանց ավելի մերձեցնելու, ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ փոխհամագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։

Մոհամմադ Ռեիսին վստահություն հայտնեց, որ Արմեն Մուրադյանի այցը ԻԻՀ արդյունավետ կլինի, և նոր Հուշագիրը երկու երկրի առողջապահության և դեղագործության ոլորտներում համագործակցության նոր հեռանկար կբացի։ Նա շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմը պատրաստակամ է ունեցած փորձը հաղորդելու Հայաստանի գործընկերներին։

Կարևորելով հարևան երկրի փորձը` Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանը ևս դեղագործության, բժշկական խիստ զարգացած առանձին ծառայությունների, բժշկական կրթության ոլորտներում ուսանելի ձեռքբերումներ ունի։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում առավել արդյունավետ համագործակցություն կծավալվի։ Հաշվի առնելով տարածաշրջանային համաճարակաբանական իրավիճակը` նախարարն առաջարկեց նոր Հուշագրում ներառնել նաև այդ ոլորտը։

 

Արմեն Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ հայաստանյան կողմը ներկայացրել է նոր Փոխըմբռնման հուշագրի նախագծի վերաբերյալ իր նկատառումները և հույս ունի, որ դեկտեմբերյան այցի ընթացքում այն կստորագրվի։ Նախարարը Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող դեսպանին աշխատանքային նոր հաջողություններ մաղթեց` ընդգծելով նրա ներդրումը ընդհանուր նպատակների իրականացման գործում։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ